Սիրիան ավարտել է ռազմական գործողությունն «Ասադի մնացորդների» դեմ

Աննա Անտոնյան Մարտ 10, 2025

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարարել է, որ ավարտել են ռազմական գործողությունը «տապալված նախագահ Ասադի մնացորդների» դեմ։

Սիրիայի նախկին նախագահ Ասադի կողմնակիցների ու կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել, հիմնականում խաղաղ բնակիչներ։

Սիրիայի նախագահն ազգային անկախ մարմին է ձևավորել, ինչպես պաշտոնական հրամանում է ձևակերպված, «քաղաքական համերաշխությունը պահպանելու և երկրի բարձրագույն շահերը պաշտպանելու համար»։

Այդ մարմինը պետք է հետաքննի մարտի 6-ից բռնկված բախումների պատճառը, բացահայտի խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործության պատասխանատուներին և կառավարական ուժերի նկատմամբ ոտնձգություն իրագործած անձանց։

Կիսվել