Սիրիան եւ Թունիսը հայտարարել են 10 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպաններ փոխանակելու որոշման մասին

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2023

Սիրիան՝ ի պատասխան Դամասկոսում դեսպան նշանակելու Թունիսի որոշման, որոշել է վերաբացել իր դիվանագիտական ներկայացուցչությունն այդ երկրում եւ առաջիկա տարիներին դեսպան ուղարկել այնտեղ: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը երկու պետությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։

«Ի պատասխան Թունիսի Հանրապետության նախագահ Կաիս Սաիդի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում դեսպան նշանակելու նախաձեռնությանը, Սիրիայի կառավարությունը հայտարարել է այդ նշանակմանն իր անհապաղ հավանությունը տալու մասին եւ որոշում է կայացրել բացել սիրիական դեսպանատուն Թունիսում եւ առաջիկա տարիներին դեսպան նշանակել»,-հայտարարությունը մեջբերում է SANA գործակալությունը:   

Թունիսը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է մոտ 10 տարի առաջ այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց անմիջապես հետո: Այս տարվա փետրվարին Թունիսի նախագահը հայտարարել է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը բարձրացնելու եւ դեսպան նշանակելու որոշման մասին:

 

Կիսվել