Շրջանառության մեջ է դրվելու «Քարերի սիմֆոնիա» արծաթե հուշադրամը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 19, 2026

2026 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։

«Քարերի սիմֆոնիան» Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Դիմերես` ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։

Դարձերես՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի պատկերը:

Տեխնիկական չափանիշները

  • Անվանական արժեքը         3000 դրամ
  • Մետաղը/հարգը                արծաթ 9990
  • Քաշը                               93,3 գ
  • Տրամագիծը                      45,0 մմ
  • Որակը                             պրուֆ
  • Դրամաշուրթը                   ատամնավոր

Թողարկման քանակը՝  500 հատ

Թողարկման տարեթիվը՝  2026   


Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։

Կիսվել