Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո:
«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։
Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: