Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հետ զրույցում հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։