ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված հանդիպումը կարող է տեղի ունենալ շատ շուտով։
«Մենք առաջ ենք շարժվում. փորձում ենք խաղաղություն հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Եվ մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք դրա ուղղությամբ», - շեշտել է Սպիտակ տան առաջնորդը: Թրամփը նաև հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի խաղաղ բանակցություններին։ Դոնալդ Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը: