«Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսում է Թուրքիայի հետ»:
ԱԺ-ում այս մասին «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Շատ դրական եմ գնահատում ու պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ»,- հավելել է նախարարն ու հույս հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի պայմանավորվածություններ ձեռք կբերեն։