Զարեհ Սինանյանը Մոսկվայում կհանդիպի նույն փաստաբանի հետ, ով Փաշինյանի այցի ժամանակ մեղանչել էր իր հանդիպման համար
Աննա Անտոնյան
Ապրիլ 23, 2021
Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ։ Վերջինս Ռուսաստանում ոչ մի ձև չկարողանալով ,որոշակի ազդեցություն ստեղծել , ընկել է ծայրահեղությունների գիրկը ։
Վերջերս Մոսկվա այցելած վարչապետը հանդիպել էր Մոսկվայի հայ փաստաբանների հետ , որոնք սակայն հանդիպումից հետո մեղանչել էին հանդիպման համար։ Հավաքը կազմակերպած Շահեն Պետրոսյանը աքաղաղը դեռ երեք անգամ չկանչած դավաճանել էր հավաքի ժամանակ իր խոսքերը։
Թվում էր մոլորյալ զավակը դարձի է եկել։ Բայց արի ու տես ,որ նույն Շահեն Պետրոսյանը չի դիմանում իրեն առաջարկվող պաշտոնի գայթակղությանը, և այսօր էլ գրկաբաց հանդիպում է կազմակերպել Զարեհ Սինանյանի հետ ։
Հանրությունը անհամբեր սպասում է նույն մարդու վաղվա մեղայականին ։
Կիսվել