Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

Աննա Անտոնյան Մայիս 19, 2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։

Միրզոյան-Լավրով բանակցությունների օրակարգում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ է. եվրասիական ինտեգրման փոխգործակցությունը, միջազգային հարթակներում, հիմնականում՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցումը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։

Լավրովը ելույթ կունենա ռուս-հայկական համալսարանում, ինչպես նաև Մոսկվայի տանը կհանդիպի հայրենակիցների հետ։

Ավանդույթի համաձայն նաեւ ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, իսկ նաեւ ծաղկեպսակ՝ Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

«Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը», -ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել