Գավառ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կղեկավարի ՍեԿտեմբերը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 28, 2021

Գավառի, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Նորատուսի, Հայրավանքի, Բերդկունքի, Լճափի, Ծովազարդի,  Ծաղկաշենի,Հացառատի և Արծվաքարի սիրելի քաղաքացիներ ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է առաջնորդել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը առաջիկա ՏԻՄ ընտրություններում:  Ինքս եղել և մնում եմ համայնքների միավորման ջատագով. այս քաղաքականության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք վերջապես զարգացնելու Գավառի տարածաշրջանը ու վերածելու այն տնտեսական, զբոսաշրջային, կրթական ու մարդկային կապիտալի զարգացման կենտրոնական վայրերից մեկը: Մյուս կողմից, բոլոր համայնքները (վարչական շրջանները) կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը և «բնավորությունը»: Այս և այլ թեմաներից դեռ մանրամասն կխոսենք քարոզարշավի ընթացքում:

Մինչ այդ ուզում եմ շնորհակակություն հայտնել բոլորիդ աջակցության համար, շնորհակալ եմ նաև իմ հարազատ կուսակցությունից վստահության համար:

Գրել է իր ֆեյսբուքյան էջում Նարեկ Գրիգորյանը 

Կիսվել