ՍԴ֊ը հրապարակեց որոշումը

News.am Հուլիս 17, 2021

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց նա:

Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրպարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը:

Կիսվել