Սաուդյան Արաբիայում ՌԴ-ԱՄՆ բանակցությունների նոր փուլ այս շաբաթ նախատեսված չէ․ Զախարովա

Աննա Անտոնյան Մարտ 10, 2025

Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ այս շաբաթ նախատեսված չէ, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով նաև, որ ամերիկյան կողմից նույնպես համապատասխան տեղեկատվություն չկա։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն հայտարարել էր, թե «տարբեր հանդիպումներ» են սպասվում Սաուդյան Արաբիայում՝ հույս հայտնելով, որ «մեծ բաներ կարող են տեղի ունենալ այս շաբաթ»։

Վաղը Ջիդդայում սպասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուոլցը նշել էր, որ ուկրաինական պատվիրակության հետ հանդիպելու են՝ «բանակցությունները կրկին ընթացքի մեջ դնելու, զինադադար հաստատելու և խաղաղություն ապահովելու համար»։

Կիսվել