ՀՀ վարչապետի աշխատակազմը փաստաթուղթ ոչնչացնող սարք է գնել

Աննա Անտոնյան Ապրիլ 13, 2022


ArmLur.am-ը տեղեկացավ, որ սարքի համար պետական միջոցներից ծախսվել է 1 մլն 674 հազար դրամ գումար: Վարչապետի աշխատակազմը պայմանագիր կնքել է «Սմարթկայն» ընկերության հետ, մարտի 30-ին:


ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը պահանջել է, որպեսզի մանրացնող սարքը հարմար լինի մեծ քանակությամբ փաստաթղթեր մանրացնելու, շարունակական աշխատանքային գրաֆիկով կանոնավոր օգտագործման համար, օրական մինչև 5000 թերթ մանրացնելու հնարավորությամբ:

Կիսվել