Սամվել Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 14, 2026

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Կիսվել