Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. Նա կհարցաքննվի նոյեմբերի 29-ին

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2023

Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։

Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին:

Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։ Նա միայն ասել էր․ «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։

Կիսվել