Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ

Աննա Անտոնյան Հունվար 11, 2023

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են 40 ռազմագերիների փոխանակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

Մոսկալկովայի եւ Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լաբինի հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Անկարայում՝ Օմբուդսմենների միջազգային համաժողովի շրջանակում: 

Ավելի վաղ Ռուսաստանի օմբուդսմենը հայտնել է, որ ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը:

Բացի այդ, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի օմբուդսմենները պայմանավորվել են հանդիպել՝ քննարկելու Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հումանիտար միջանցքի բացումը։ Անկարան մտադիր է միջնորդ դառնալ եւ օգնություն ցուցաբերել ռազմական գործողություններից տուժած կանանց, երեխաներին եւ վիրավորներին։ 

Կիսվել