Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է գազի մատակարարումների ավելացման մասին. Ալեքսանդր Նովակ

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 26, 2022

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայմանավորվել է այդ երկրի ներքին սպառման համար գազի մատակարարումներն ավելացնելու մասին։

«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա մեր մատակարարումներն ավելացնելու մասին, քանի որ նրանք դեռեւս գազի դեֆիցիտ ունեն»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ այդ երկրում գազարդյունահանման ավելացումից հետո հնարավոր կդառնա նրա հետ սվոփների քննարկումը։

«Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաեւ սվոփները»,- ասել է Նովակը։

Նա մինչ այդ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը բանակցություներ է վարում Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ այդ երկրների ներքին շուկաներ գազի մատակարարումներն ավելացնելու մասին՝ այդ երկրներում վառելիքի աճող պահանջարկի հետ կապված։

Նա նաեւ նշել է, որ Չինաստան ռուսական մատակարարումները կարող են կազմել տարեկան 100 մլրդ խորանարդ մետր, ընդ որում՝ կա Թուրքիայով դրանք ավելացնելու հնարավորություն։

Կիսվել