Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 11, 2025

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կողմերը քննարկել են դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանին դեռ ագրեման չեն տվել: ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Անատոլի Անտոնովը առաքելությունն ավարտել է 2024 թվականի հոկտեմբերի սկզբին:

Կիսվել