Ռուսական զորքերը առաջ են շարժվել Կուրսկի շրջանում

Աննա Անտոնյան Մարտ 10, 2025

Ռուսական զորքերը երկուշաբթի առաջ են շարժվել Կուրսկի շրջանում։ Ռուսական գրոհն սպառնում է շրջափակման մեջ դնել հազարավոր ուկրաինացի զինվորների, հենց այն փուլում, երբ Ուկրաինան պատրաստվում է Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ երեքշաբթի սպասվող բանակցություններին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել էր, որ Կուրսկի 7 գյուղերից դուրս են մղել ուկրաինական զինուժին։

Նախորդ տարվա ամռանը ուկրաինական կողմը Կուրսկի շրջանից 1300 քառակուսի կիլոմետր տարածք էր գրավել։ Կիևը հիմնավորել էր, որ դա խաղաղաքարտ է ապագա բանակցությունների համար, ստիպելու Ռուսաստանին հեռանալ Ուկրաինայի արևելյան հատվածից։

Կիսվել