Ռուս խաղաղապահների բենզատարը Լաչինի միջանցքում շրջվել է, այրվել է երկու ավտոմեքենա. Լրատվամիջոցներ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 28, 2023

Ռուս խաղաղապահների զորակազմի բենզատարը Լաչինի միջանցքում շրջվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջադեպը, ըստ լրատվամիջոցների, տեղի է ունեցել Շուշիի տարածքում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննայանոց «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Վթարի ժամանակ հրդեհվել են հայերին պատկանող Hummer եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Մեքենաները կայանված են եղել ճանապարհի եզրին»,- հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։

Լաչինի միջանցքում այս պահին հազարավոր մեքենաներ Ստեփանակերտից Գորիս ճանապարհին խցանման մեջ են, մարդիկ փախչում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունից: ԼՂ-ն տրվել է Ադրբեջանին՝ առանց բնիկ բնակիչների կարծիքը հարցնելու:

Կիսվել