Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Կապան հյուպատոսություն բացելու հարցով. Գոնչար

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2023

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Սյունիքի մարզի Կապան քաղաք՝ հյուպատոսություն բացելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ակտիվ պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները Մոսկվայում մայիսի 25-ի հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կգան ռուս դիվանագետները, որոնք կզբաղվեն անմիջականորեն «երկրի վրա» օպերատիվ հարցերի լուծմամբ»,- ասել է Գոնչարը։

Կիսվել