ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր ստորագրվելիք համաձայնագիրը «խաղաղության պայմանագրի սկիզբը» կդառնա։
Նա շեշտել է Թրամփի վարչակազմի հանձնառությունը համաշխարհային խաղաղության ջանքերին՝ հիշեցնելով Վաշինգտոնի միջնորդական դերը Հնդկաստանի և Պակիստանի, Կամբոջայի և Թաիլանդի, իսկ վերջերս նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ընդունելու է նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված է Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։