Ռուբինյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Աննա Անտոնյան Հունիս 30, 2025

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարևորվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը:


Կիսվել