Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Վերոնիկա Զոնաբենդ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 27, 2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։

Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը»։

Ավելի վաղ  հայտնել էր, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի միջանցքն անցնելիս։

Ռուբեն Վարդանյանի գրասենյակից  հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Սիվիլնեթին նա պատմել էր, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության լուրը տեսել է ադրբեջանական լրատվա

Կիսվել