Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է թուրք գործընկերոջը

Աննա Անտոնյան Օգոստոս 22, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:

Գրառման մեջ Ռուբինյանը նշել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին մեծ թվով հրշեջներ, բուժաշխատողներ և լրագրողներ։

Կիսվել