Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ արտգործնախարարի տեղակալ

Աննա Անտոնյան Փետրվար 18, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ արտգործնախարարի խորհրդական Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Փոխնախարարն ավելի վաղ՝ 2021-2023թթ. զբաղեցրել է ԱԳ նախարարի օգնականի, 2023-2025-ին խորհրդականի պաշտոնը:

Նախքան այդ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդն է եղել:

Կիսվել