Ռուսական դիվերսիոն խմբերից մի քանին արդեն Կիևում են. քաղաքապետ

Աննա Անտոնյան Փետրվար 25, 2022

Ուկրաինական pravda.com լրատվամիջոցը նոր մանրամասներ է հայտնում Կիևում տիրող իրավիճակից: Կիևի համայնքի ղեկավար Վիտալի Կլիչկոն բրիֆինգով է հանդես եկել եւ մանրամասներ ներկայացրել: 


«Այժմ մի քանի շրջաններում պայթյուններ եւ կրակոցներ: Ուկրաինացի զինվորականները ոչնչացնում են ռուսական կողմի դիվերսիոն խմբերին: Ցավոք, այդ խմբերից մի քանիսին հաջողվել է մտնել Կիև: Թշնամին ցանկանում է ծնկի իջեցնել մայրաքաղաքն ու ոչնչացնել մեզ», - ասել է քաղաքապետը:

Կիսվել