ՌԴ-ում դատապարտել են ադրբեջանցու, որն Ադրբեջանով Իրան պետք է ուղարկեր МИ-381 եւ МИ-381-1 տիպի մագնետրոններ. «Միլիտարիստ»

Աննա Անտոնյան Հունվար 22, 2024

Անցած տարվա վերջին Մոսկվայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այն գործով, որը վերաբերում էր ռազմական տեխնիկայի անօրինական արտահանմանը։ 2021թ. սեպտեմբերին ԱԴԾ հակահետախուզությունը ձերբակալել էր ՌԴ ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացուն՝ Ալիյար Ղասիմ Օղլի Աղալարովին, որը զբաղվում էր МИ-381 եւ МИ-381-1 տիպի մագնետրոնների մաքսանենգությամբ դեպի Իրան Ադրբեջանի միջով՝ «Тор» ԶՀՀ-ներում օգտագործելու համար, գրել է «Միլիտարիստ» Թելեգրամ-ալիքը։

ԱԴԾ հետաքննության համաձայն՝ Աղալարովը 2020թ. վերջին շփվել է պոտենցիալ ուկրաինացի գնորդի հետ, որը ներկայացնում էր «Ուկրօբորոնէկսպորտ» պետական ձեռնարկության «Ուկրօբորոնսերվիս» դուստր ընկերության շահերը։

Լսումների ժամանակ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը եւ Տեխնիկական եւ արտահանման վերահսկողության դաշնային ծառայությունը դատարանում հաստատել են, որ մագնետրոները չեն հասցվել Իրան պաշտոնական ուղիներով, չնայած այն բանին, որ «Тор» համակարգերը վաճառվել էին Թեհրանին 2007թ.։

Կիսվել