ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին. ՌԴ ԱԳՆ

Աննա Անտոնյան Մարտ 27, 2023

Ներկայումս ընթանում են քառակողմ խորհրդակցությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի սկզբին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։
«Պատրաստում ենք։ Շուտով...Կարծում եմ` ապրիլի սկզբին։ Մոսկվայում: Խորհրդակցություններ կլինեն նախարարների հանդիպման նախապատրաստման համար»,-ասել է Բոգդանովը` պատասխանելով այն հարցին, թե երբ կարող են տեղի ունենալ ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները ՌԴ-Թուրքիա-Սիրիա-Իրան ձևաչափով։
Դեկտեմբերին ՌԴ-ում կայացել են վերջին 11 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները: 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից:
Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հունվարին Անկարան ենթադրում էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հնարավոր համարեց, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, ՌԴ-ի և Սիրիայի` բարձր մակարդակով ծրագրվող բանակցություններին:

Կիսվել