ՌԴ-ն շարունակում է աշխատել Երեւանի եւ Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Զախարովա
Աննա Անտոնյան
Օգոստոս 31, 2022
Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երեւանի եւ Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ աշխատանքը փաթեթային լուծում է ներառում կոնկրետ երթուղիների մասով։
«Դրանք պետք է հիմնված լինեն ինքնիշխանության եւ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա եւ աշխատեն տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսական բարեկեցության համար»,- ասել է Զախարովան։
Կիսվել