ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են խաղաղության հասնել Ուկրաինայում. Պուտին

Աննա Անտոնյան Փետրվար 25, 2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են հնարավորինս շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Մոսկվայի, խանգարում է դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՄՆ գործող նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության: Ի դեպ, մենք՝ նույնպես և հնարավորինս արագ: Իսկ Ուկրաինայի վարչակարգի գործող ղեկավարը կանգնած է այդ նպատակին հասնելու ճանապարհին», - ասել է Պուտինը:

Այսպես է ՌԴ նախագահը մեկնաբանել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորները։ Պուտինի պնդմամբ՝ բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է չեղարկի երկրում ռազմական դրությունը, իսկ այդ դեպքում պետք է անցկացվեն ընտրություններ։ ՌԴ նախագահի կարծիքով՝ ընտրությունների դեպքում Ուկրաինայի նախագահը վերընտրվելու շանս չունի։

Օրերս Զելենսկին հայտարարել էր, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հանուն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության։ 


Կիսվել