ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության անցկացումը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 04, 2022

Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն անցկացնելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը, բանակցություններն իրենք կարող են տեղի ունենալ շուտով, բացառված չէ, որ նոյեմբերին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որում նշվում է Երեւանի եւ Բաքվի միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար։ Կարեւոր են նաեւ երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։

«Հաջորդ շաբաթ Դաշնության խորհրդում կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է շուտով կայանալ, հնարավոր է՝ նոյեմբերին»։ Անցկացման վայրը դեռ որոշված չէ։

Կիսվել