Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվում։
Երկրի ղեկավարը հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին և սահմանապահ ջոկատներին, բազմաթիվ քաղաքներում պայթյուններ են լսվել։
Նա ասաց, որ այսօր առավոտյան բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և որ Վաշինգտոնն արդեն սկսել է միջազգային աջակցություն հավաքել: