Քննիչ հանձնաժողովում կասեմ՝ որն է եղել հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը. Փաշինյան

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2023

Մենք պայմանավորվել ենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում լսվեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Ես հարց եմ տալիս հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասում եմ՝ պարոն Քոչարյան, իսկ ընդդիմությունը գալո՞ւ է: Ասում է՝ չգիտեմ, կարող է չգա: Ասում եմ՝ մարդիկ կասեն, դե գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք իրենցով նստեցին, խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, գնացին: Հիմա մենք մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ քննարկում ենք, որ գուցե մենք ձեւ գտնենք գոնե իմ  հարցաքննությունը Քննիչ հանձնաժողովում լինի հրապարակայի՞ն: Այստեղ ԱԳՆ-ն իր խնդիրներն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր պրոբլեմները:

Ասենք, ես քննիչ հանձնաժողովում խոսեցի, դա «հույժ գաղտնի» կնիքով կնքեցինք, տարանք դրեցինք ֆեյսը, դա ի՞նչ է տալիս: Ընդդիմությունը բոյկոտելու է, մարդիկ ասելու են՝ էլի տարան ծածկադմփոց արին»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց հայտնի խոսակցությունը, որ Շուշին հայկական լինելու պարագայում 2020-ի հոկետմբերի 19-ին ՀՀ վարչապետը հնարավորություն ունեն կանգնեցնելու պատերազմը. «Հիմա ես նայում եմ արձանագրությունները, թե ես նիչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ եւ ես ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքի դեկտեմբերից ստեղծված վիճակը: Ասել եմ՝ այդ բաները, որ դուք առաջարկում եք, բա էդ պարագայում կարող է այդպիսի գործողություն լինել եւ նկարագրել եմ այն, ինչն այսօր տեղի է ունենում Լաչինի միջանցքում: Բայց դա չի եղել պատճառը այդ օրը որեւէ թուղթ չստորագրելու: Ես քննիչ հանձնաժողովում կասեմ նաեւ որն է եղել դրա պատճառը: Ես հույս ունեմ՝ կգանք եզրակացության, որ ես դա պետք է հրապարակային ասեմ»,-ընդգծեց Փաշինյանը:

Կիսվել