Քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Աննա Անտոնյան Փետրվար 04, 2025

Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կիսվել