Նիկոլ Փաշինյանի քավորը Տավուշի մարզպետ նշանակվեց

Աննա Անտոնյան Ապրիլ 08, 2021

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝  Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց:

Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս  Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Այն բանից հետո երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու:

Քավոր Ղալումյանի եղբայրն էլ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած տարիներին միշտ քննադատում էր խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ դառնալուց հետո նա պաշտոնյա դարձրեց իր աներձագին, եղբորորդուն, քավորին, քավորի եղբորը, իր թերթի աշխատակիցներին, մանկության ընկերոջը, կնոջ ընկերուհիներին և այսպես շարունակ:

Կիսվել