Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը. ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի. Անդրանիկ Թեւանյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 14, 2023

Մենք օգոստոսի 23-ից սկսած բազմաթիվ կիլոմետրեր անցանք ու Երևանի բոլոր վարչական շրջաններում շփվեցինք մեր ժողովրդի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը: Հիմա մայրաքաղաքից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրությանը: «Մայր Հայաստանի» հակառակորդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է:

ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի: Ընտրակեղծիքներին ու հնամաշ «տասովշիկներին» ապավինելը կպայթեցնի նրանց փչած վերջին փուչիկը, թե, իբր, ամեն ինչ ձախողել են, բայց փոխարենը ժողովրդավար են ու ոչ ընտրակեղծարար:

Կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրությանը և քվեարկել ընդդեմ պատերազմի, պարտության, կորուստների կուսակցության: Քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Երևանի: Իսկ մինչև այդ հրավիրում եմ այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունենալիք հանրահավաքին:


Կիսվել