ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում։
Սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։
ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։
Այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նրանք քննարկելու են Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00 -19:00-ի սահմաններում: