Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

Աննա Անտոնյան Մարտ 28, 2025

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև hեռախոսազրույց է անցկացվել ։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ցանկացած աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու միջոցով։ 


Կիսվել