Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 24, 2025

Շարունակելով հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել զարգացնել առևտրատնտեսական կապերը և իրականացնել համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։ 

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք հարցերի:

Կիսվել