Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատիկի գործարքը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2022

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակում կքննարկեն հացահատիկի գործարքը, ներառյալ՝ ռուսական պարենի մատակարարումները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ-ն։  

«Դա հնարավոր է եւ անհրաժեշտ, եւ արդեն պատրաստվում է Պուտինի եւ Էրդողանի զրույցը, որը, ինչպես եւ մենք ակնկալում ենք, տեղի կունենա Սամարղանդում։ Այս խոսակցությունն իսկապես ուշացած է»,-ասել է նա։  

Պեսկովը նշել է, որ «սա առաջին թեման է, որն, իհարկե, պետք է քննարկվի»։    

ՇՀԿ գագաթաժողովը կանցկացվի Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը։ 

Կիսվել