Պուտինն Արեւմուտքի նպատակը համարել է Ռուսաստանից պատմական տարածքներ խլելը
Աննա Անտոնյան
Փետրվար 21, 2023
«Հակա-Ռուսաստան» ստեղծելու Արեւմուտքի նախագիծը, որն այժմ իրականացվում է Ուկրաինայում, նպատակ ունի Ռուսաստանից խլել այսօր Ուկրաինա անվանվող պատմական տարածքները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ուղերձում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ «հակա-Ռուսաստանի» ստեղծման նախագիծը, որն Արեւմուտքն այսօր իրականացնում է Ուկրաինայում, «նոր չէ»։ «Այն գործադրել են ե՛ւ Ավստրո-հունգարական կայսրությունում, [այն գործադրել է] ե՛ւ Լեհաստանը, ե՛ւ այլ երկրներ՝ մի նպատակով. մեր երկրից խլել այդ պատմական տարածքները, որոնք այսօր անվանվում են Ուկրաինա։ Ահա թե որն է այդ նպատակը, ոչ մի նոր բան չկա, ոչ մի նոր բան, ամեն ինչ կրկնում են»,- ընդգծել է նախագահը։
Կիսվել