Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ

Աննա Անտոնյան Օգոստոս 29, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան երկու երկրների միջեւ բարեկամության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր շատ կարեւոր օր է Ռուսաստանի եւ Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկրների միջեւ բարեկամության պայմանագիր ստորագրվեց, եւ այսօր՝ օրվա երկրորդ կեսի սկզբին, նախագահ Պուտինն այս կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հոբելյանական օրվան նվիրված զրույցը նաեւ «առկա հարցերի ընթացքը քննարկելու լավ հնարավորություն կդառնա»։

Կիսվել