Պետությունների ավելի քան 40 ղեկավարներ կմասնակցեն ԲՐԻԿՍ գագաթաժողովին

Աննա Անտոնյան Օգոստոս 21, 2023

Պետությունների ավելի քան 40 ղեկավարներ կմասնակցեն ԲՐԻԿՍ գագաթաժողովին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։

ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) տեղի կունենա օգոստոսի 22-24-ին Յոհանեսբուրգում։ Այն կնախագահի Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ինչպես տեղեկացրել է այդ հանրապետության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։

Անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել ավելի քան 20 երկրներ։

Կիսվել