Պետք է արձագանքել Կիեւին Բաքվի աջակցությանը, իսկ մենք աչք ենք փակում. Զատուլին

Աննա Անտոնյան Փետրվար 17, 2023

Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ-ի գծով գործընկերների աջակցությանն Ուկրաինային։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Այսօրվա հերթական հաղորդագրությունն է. Զելենսկին խոսել է Ալիեւի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա, ականներ է տալիս, որոնք արտադրվել են ոչ թե չգիտեմ երբ, այլ 2022թ.։ Մենք աչք ենք փակում դրա առջեւ։ Մենք ստիպված աչք ենք փակում, մենք չենք ցանկանում, որ սրացումներ լինեն։ Մենք ջանում ենք պահել պարագիծը, բայց մենք պետք է պարբերաբար կոշտ պատասխանենք։ Ես հիմա ասում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ղազախստանի հետ կապված, մյուս բոլորի հետ կապված, այլապես մեզ կդադարեն հարգել»,- նշել է Զատուլինը։

Կիսվել