Պետգնումների գործընթացից պետք է բացառել մարդկային գործոնը եւ վերահսկման հստակ մեխանիզմ մտցնել. նախարար

Աննա Անտոնյան Հունվար 08, 2024

Հաջողվել է հասնել այն բանին, որ գնումների գործընթացներում եթե չի էլ բացառվել, ապա նվազագույնի է հասցվել կոռուպցիան։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է եւ մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։ Խոսելով առկա խնդիրների մասին՝ նախարարը նշել է, որ այժմ հաղթողն ընտրվում է էժանության սկզբունքով։ Հետո ստիպված ես լինում ուղղել հետեւանքները, ինչը երկար է եւ ծախսատար, եւ միշտ չէ, որ պարզ է, թե ով է մեղավորը։ «Ուստի անհրաժեշտ է վերահսկողության եւ մեղավորներին պարզելու հստակ մեխանիզմ»,- ընդգծել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ կրճատել ժամկետները։ «Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, շատ երկար է տեւում։ Արդեն երկու տարի է՝ չենք կարողանում ստեղծել կայանատեղի, որպեսզի բռնագանձված գույքը չփչանա»,- ասել է Մինասյանը։

Կիսվել