ՌԴ դեսպանի դեպքում պետք է նաև գոհացնել Ռուսաստանի իշխանություններին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2021

Արտաքին քաղաքականության մեջ ներկայիս կառավարության անտարբերությունը տեսանելի է մի շարք երկրներում տևական ժամանակ դեսպան չունենալու փաստով ։ Իսկ ահա ,որոշ երկրներում էլ եղած դեսպանները մատնված են անգործության քանզի ականջներին հասել է իրենց մեկ ուրիշով փոխարինելու լուրը ։ 

Ռուսաստանի դեպքում այդ անգործությունն ու նոր դեսպանի նշանակման ուշացումը լրջագույն վտանգ է հայ֊ռուսական հարաբերությունների կարգավորման համար ։ 

Վաղարշակ Հարությունյանի անունը դեռ փորձում են կառավարության Լևոնական թևը ակտուալ պահել `Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, իսկ ահա մյուս թևը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր թեկնածու են աչքի տակ առել ։ Ըստ կառավարությանը մոտ մեր աղբյուրների Վաղարշակ Հարությունյանը հասկացրել էր ,որ եթե ուշացնեն իր դեսպան նշանակելը կսկսի կառավարության դեմ փաստեր հրապարակել ։ 

Սպառնալիքի լեզուն սակայն չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  և ՌԴ դեսպանի դեպքում պետք է նաև գոհացնել Ռուսաստանի իշխանություններին , իսկ վերջիններս Արարատ Միրզոյանի նշանակումից այդքան էլ գոհ չէին։ Գոնե այս դեպքում պետք է գոհացնել ։ 

 Ըստ կառավարության մեր աղբյուրների ,մյուս շաբաթ արդեն կհրապարակվի նոր դեսպանի անունը ։

Աննա Անտոնյան

Կիսվել