Պեգովի ոտքը կտրել են․ նա հաստատում է տեղեկությունը
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 07, 2022
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը տեղեկացրել է, որ ուկրաինական մամուլին հաջողվել է բացահայտել իր ծանր վնասվածքի մասին ճշմարտությունը։
«Հարկ եմ համարում հայտնել հետևյալը. Այո, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Դրան կհաջորդի բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է»,- գրել է Սեմյոն Պեգովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեգովը Դոնբասում պայթել է ականի վրա։
Կիսվել