Փաստորեն մեր առաջնագիծը սարքված է. անամո՛թ, ձայնդ կտրիր. Արթուր Հայրապետյան

Աննա Անտոնյան Մայիս 03, 2021

Փաստորեն, մեր առաջնագիծը սարքված է, իսկ մենք տեղյակ չենք։ Ու սա ասում է ստախոս ազգակործանը, որը բանակից բացարձակապես տեղյակ չէ։ 

Ինչպես որ բանակ չէինք ունեցել, եկան ու բանակ ստեղծեցին, հետո, թե հզոր, զինված, մարտունակ բանակ ունենք, ու այդպես շարունակ, իսկ ժամկետային զինծառայողները աշնանից հարմարավետ պայմաններում են չէ՞ ծառայել, որ ոչ պատերազմի ընթացքում սթրեսի են ենթարկվել, ոչ գետնին են քնել, խրամատ ու բլինդաժ էլ՝ աննախադեպ ընտիր։ Ու այսքանից հետո երանության մեջ ընկած ուզում ե՞ք վերարտադրվել ու վերջնականապես իրագործել ձեր ազգակործան ծրագրերը։

Անամոթ, ձայնդ կտրի՛ր` սսկվի՛ր։

Արթուր Հայրապետյան

Կիսվել