Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. կալանքի միջնորդության հարցը քննվում է

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 18, 2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։ Այս մասին  հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։

Կիսվել